ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

16.03.2026 | 00:04
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
15.03.2026 | 20:59
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15.03.2026 | 20:44
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ
15.03.2026 | 19:46
Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան
15.03.2026 | 19:32
Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները
15.03.2026 | 18:23
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ կուսակցության վարչության կազմը
15.03.2026 | 17:48
«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է աշխարհում անցկացվող 50 փառատոնների շարքում․ Ժաննա Անդրեասյան
15.03.2026 | 16:59
«Վեոլիա Ջուրը» պատասխանատվության կենթարկվի Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը բացելու համար
15.03.2026 | 15:45
Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը
15.03.2026 | 15:10
Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան
15.03.2026 | 14:38
Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
15.03.2026 | 14:05
Ձմեռը չի նահանջում․ Ճանապարհային դեպարտամենտ
15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:

Պաշտպանության նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին տեղեկացրել է, որ այսօր ՀՀ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող։ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար: