ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ամեն ինչ անել` խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնաբանել է Վրաստանում վերջին օրերի իրադարձությունները: Նա կոչ է արել երկրի իշխանություններին քայլեր ձեռնարկել խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար, քանի որ դա բխում է ամբողջ վրաց ժողովրդի շահերից, գրում է Գրուզիա օնլայնը։

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ ռազմաքաղաքական դաշինքը հիմնված է ժողովրդավարության, արժեքների, ազատության նկատմամբ հարգանքի և ժողովրդավարության սկզբունքների վրա։

«Ես խորապես հավատում եմ, որ այս արժեքները մեր հավաքական խաղաղության և բարգավաճման հիմքն են։ Այս պահին բոլոր դաշնակիցները հստակ հայտարարում են, որ պետք է խուսափել ցանկացած գործողությունից, որը խաթարում է Վրաստանում ժողովրդավարությունը կամ ժողովրդավարության խթանումը և երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը: Նրանք կոչ են անում Վրաստանի կառավարությանը մնալ այն ուղու վրա, որի վրա կանգնել է մի քանի տարի առաջ»,- եզրափակել է Ռյուտեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում և Վրաստանում մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դադարեցման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի