«ՀԱՄԱՍ»-ը և «Ֆաթհ»-ը նախնական համաձայնության են եկել Գազայի կառավարման հարցով

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Պաղեստինյան «Ֆաթհ» կազմակերպության ներկայացուցիչները, որը կառավարում է Հորդանան գետի արևմտյան ափը, և Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ կառավարել անկլավը հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հաղորդում են AFP-ն, Associated Press-ը և Al-Mayadeen-ը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել կոմիտե, որը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինցիներին։

ԶԼՄ-ները, հղում անելով համաձայնագրի նախագծին, նշում են, որ կոմիտեն բաղկացած կլինի 10-15 հոգուց (կապված չեն պաղեստինյան խմբավորումների հետ), որոնք պատասխանատու կլինեն տնտեսության, կրթության, առողջապահության, մարդասիրական օգնության և Գազայի հատվածի վերականգնման հարցերով։

Կառույցը ենթարկվելու է Պաղեստինի ինքնավարությանը, որի մեծամասնությունը «Ֆաթհ»-ի անդամներ են։ Կոմիտեն կկառավարի նաև Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն AP-ին ասել է, որ կողմերը պայմանավորվել են ընդհանուր պայմանների շուրջ, սակայն որոշ մանրամասներ պետք է համաձայնեցվեն, այդ թվում՝ այն, թե ով է լինելու կոմիտեում: Համաձայնագիրը պետք է հաստատի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Դրա համար օրվա ընթացքում «Ֆաթհ»-ի պատվիրակությունը Կահիրեից, որտեղ տեղի է ունեցել բանակցությունների հերթական փուլը, կվերադառնա Ռամալլա (քաղաք Հորդանան գետի արևմտյան ափում):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի