Սիրիայում զինված խմբավորումները շարունակում են նոր բնակավայրեր գրավել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող զինված խմբավորումները գրավել են Համա նահանգի ևս 8 բնակավայր։ Հակակառավարական խմբավորումները, որոնք 6 օր շարունակ բախվել են Ասադի ռեժիմի զորքերի հետ, շարունակում են առաջխաղացումն ամբողջ երկրում։

Թուրքական Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ նրանք կառավարական զորքերից գրավել են Հալեպի կենտրոնի մեծ մասը և ամբողջ Իդլիբ նահանգը, վերահսկողության տակ են վերցրել Ջալիմե, Ալզեկա, Բերիդեջ, Ջուբբանե, Թալ Մելեխ, Քիրքաթ, Մուգայիր և Մաբթան բնակավայրերը Համա նահանգի հարավում, որը գտնվում է Իդլիբից հարավ։

Սիրիական ընդդիմությունը հայտնում է Ասադի ուժերի նահանջի մասին Համայի մի քանի շրջաններից դեպի Հոմս։ Նշվում է, որ քաղաքը շուտով կարող է ընկնել։

Հակակառավարական թուրքամետ զինված խմբավորումները հարձակվել են իրանամետ ուժերի վրա Համա քաղաքի կենտրոնի մոտ։ Զինված խմբավորումները գրավել էին նաև Համայի կարևորագույն շրջաններից մեկը՝ Մ5 մայրուղու վրա գտնվող Մորիկ շրջանը։

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ իրանամետ լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորումը չի նախատեսում զինյալների ուղարկել Սիրիայի հյուսիս՝ սիրիական բանակին աջակցելու համար։

Հաղորդվում է, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբին։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են մի քանի բուժհաստատություններ, հայտնում է Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը։ Մասնավորապես, տուժել է Իդլիբի համալսարանական հիվանդանոցը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի