Ադրբեջանում բնակելի շենքերում պայթյուններ են տեղի ունեցել․ տուժածներ կան

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 06:40-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների և շտապ բուժօգնության հանրապետական ​​կենտրոնի թեժ գծին բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ (2 տղամարդ և 1 կին), որոնք հոսպիտալացվել են Սումգայիթի բժշկական կենտրոնի հիվանդանոց։

Տուժածներից մեկի վիճակը  գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Համացանցում նաև արտակարգ պատահարից կադրեր են հրապարակվում։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակներից դուրս է բերվել երեք մարդ։

Միաժամանակ, ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Ապշերոնի շրջանի Նովխանի բնակավայրում մասնավոր բնակելի տանը ժամը 08։10-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի մասին։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներիից դուրս է բերվել երկու տուժած։ Նրանք (տղամարդ և կին) հոսպիտալացվել են Սումգայիթի հիվանդանոց։ Նրանց վիճակը ծանր է։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տուժածները հանգուցյալ ադրբեջանցի հայտնի շախմատիստ Վուգար Հաշիմովի ծնողներն են՝ Գասիմ և Աիդա Հաշիմովները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի