Ամբողջ Վրաստանում դպրոցների աշակերտներն ու բուհերի ուսանողները բողոքի ակցիաներ են անցկացնում

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Թբիլիսիի և Վրաստանի մի շարք քաղաքների ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն ընդհատվել է՝ ի նշան բողոքի։ Մասնավորապես, ուսանողները լքել են լսարանները, իսկ դպրոցի աշակերտները՝ դասասենյակները, և բողոքի ակցիա են անցկացրել, գրում է Գրուզիա օնլայնը։

Նշվում է, որ նրանց են միանում դասախոսներն ու ուսուցիչները։ Ցուցարարները բողոքել են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիության հետ բանակցային գործընթացը մինչև 2028 թվականի վերջը։

Մասնավորապես, այսօրվանից ուսումնական գործընթացն ընդհատվել է Կոմարովի անվան և Սուրբ Իլյայի անվան դպրոցներում, ուսուցիչների ու սովորողների մեծ մասը կողմ է բողոքի ցույցի մասնակիցներին։ Դեկտեմբերի 2-ից դասեր չեն ընթանում նաև Նյուտոնի անվան մասնավոր դպրոցում։

«Մեր հիմնական արժեքը մեր աշակերտների ազատությունն ու ապագան է, այդ իսկ պատճառով մենք միանում ենք իրական բողոքի բոլոր նախաձեռնություններին»,- ասվում է դպրոցների համատեղ հայտարարության մեջ։

Դասեր չեն ընթանում նաև Կանաչ դպրոցում, որի ղեկավարության հայտարարությունում ասվում է, որ ուսումնական գործընթացը ժամանակավորապես ընդհատելու որոշումը պայմանավորված է հիմնարար սկզբունքը՝ արտահայտվելու իրավունքը պաշտպանելու ցանկությամբ։

Դեկտեմբերի 2-ից ուսումնական գործընթացը դադարեցվել է նաև Գիվի Զալդաստանիշվիլիի անվան ամերիկյան՝ UG դպրոցում։ Հատկանշական է, որ լսարաններից հեռացել են նաև Վրաստանի համալսարանի ուսանողները։

Բողոքի ցույցերը շարունակվում են նաև մարզերում՝ Զուգդիդի, Քութայիսի, Փոթիի մի շարք դպրոցներում, Լանչխութի շրջանի Նիգվզիանի գյուղի, Ախալցխայի, Չոխաթաուրի դպրոցներում։ Թբիլիսիում և Բաթումում ընթանում են ուսանողների և համալսարանների ուսուցիչների համատեղ բողոքի ցույցեր։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի