Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության անդամները ծեծի են ենթարկվել ոստիկանության բաժանմունքում

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Բաքվի Նասիմի շրջանի 20-րդ ոստիկանական բաժանմունքում ծեծի են ենթարկվել դատարանի մոտից բերման ենթարկված Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության 10 անդամները։ Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 510-րդ և 535.1-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը չենթարկվելը): Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ձերբակալվածներից Գյուլնարա Ռահիմովան, որն ազատ է արձակվել։

Նա պատմել է, որ բերման ենթարկվածերից չորսին դաժան ծեծի են ենթարկել։

«Ռուսլան Ամիրովի դեմքն այլանդակված էր, ձախ կողոսկրը կոտրված էր, դժվարությամբ էր շնչում։ Ինձ էլ են ծեծել, ձեռքիս եղունգը պոկվել է։ Բաժնում դեռ 10 ակտիվիստ կա»,- պատմել է նա։

Համացանցում տարածվում են նաև ընդդիմադիրներին բռնությամբ ձերբակալելու կադրերը։

Հավելենք, որ ընդդիմադիրները հավաքել էին դատարանի շենքի մոտ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դեմ հարուցված գործով դատավարությանը։ Եզրափակիչ ելույթում դատախազը պահանջել է Քերիմլիին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, պաշտպանական կողմը պնդել է արդարացնելու հարցում։

Դատարանը Քերիմլիին դատապարտել է 1500 մանաթի (մոտ 900 ԱՄՆ դոլար) չափով տուգանքի՝ նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 147.1 (զրպարտություն) հոդվածով։ Ընդդիմադիր գործչի փաստաբանը վճիռն անվանել է «անհիմն, անօրինական և անարդար»։

Ինքը՝ Քերիմլին, դատարանի վճիռն անվանել է «պատվիրված որոշում», որը կապ չունի օրենքի հետ։

«Ադրբեջանի իշխանություններն այս շինծու գործը վարում են արդեն 4 ամիս, բայց ադրբեջանական և համաշխարհային հանրությունը դրան լուրջ չի վերաբերվում։ Բոլորը հասկանում են, որ իշխանությունները պարզապես փորձում են իրենց մրցակցին բանտարկել անհեթեթ մեղադրանքով»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան