Volkswagen-ի 9 գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Լուրեր

10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
Բոլորը

Ավտոմեքենաներ և դրանց համար սարքավորումներ արտադրող Volkswagen-ի 9 գործարանների աշխատակիցները Գերմանիայում նախազգուշական գործադուլ են հայտարարել, հայտնում է Reuters-ը։

IG Metall արհմիության կազմում գտնվող տասնյակ հազարավոր աշխատակիցներ դադարեցրել են աշխատանքը։ Գործադուլը տևել է երկու ժամ։ Երեկոյան հերթափոխը նույնպես երկու ժամով գործադուլ է արել։

Նախօրեին IG Metall-ի ղեկավարությունը կոչ էր արել VW-ի բոլոր աշխատակիցներին նախազգուշական գործադուլ սկսել, քանի որ կոնցեռնի հետ բանակցությունների հերթական փուլն անարդյունք է եղել։

VW-ի ղեկավարությունը սեպտեմբերին հայտարարել է, որ, հավանաբար, ստիպված կլինի փակել մի քանի գործարան Գերմանիայում՝ պահանջարկի նվազման և կոնցեռնի ֆինանսական ցուցանիշների վատթարացման պատճառով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքն առնվազն երեք ձեռնարկություն փակելու մասին է։ Հոկտեմբերի վերջին Գերմանիայում VW-ի 11 գործարաններում արդեն մեկժամյա նախազգուշական գործադուլ էր տեղի ունեցել։

Նոյեմբերի 20-ին արհմիությունը կոնցեռնի ղեկավարությանն առաջարկել է ճգնաժամից դուրս գալու սեփական ծրագիրը, որը ներառում է աշխատավարձերի սառեցում՝ աշխատատեղերի պահպանման դիմաց։ Համաձայն արհմիության հաշվարկների՝ դա պետք է օգնի ընկերությանը կրճատել ծախսերը 1,5 միլիարդ եվրոյով, սակայն անցյալ ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին, VW-ի ղեկավարությունը մերժել է այս տարբերակը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի