Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում  հայտարարել է, որ կոնսենսուսի են հասել Աստանայի գործընթացի ձեռքբերումները պահպանելու վերաբերյալ:

«Մենք նաև համաձայնության ենք եկել Աստանայի հաջորդ հանդիպման հարցում: Մենք աջակցում ենք այս գործընթացին: Մենք պետք է թույլ չտանք, որ այս գործընթացն արգելափակվի»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Նշենք, որ Սիրիայի հակամարտության կարգավորման համար Աստանայի գործընթացում ներառված են ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը։

Արաղչին նշել է, որ  Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը պետք է պահպանվեն՝ ամբողջ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։

«Սիրիայի հետ կապված տարածաշրջանում խորհրդատվությունները մեծ նշանակություն ունեն: Այս առումով Թուրքիայի հետ խորհրդակցությունը միշտ մեծ նշանակություն ունի: Այն շատ կարևոր է Սիրիայում լարվածությունը նվազեցնելու համար։ Մեր խորհրդակցությունները եղել են հստակ, բարեկամական և կառուցողական։ Մենք համաձայն ենք, որ Սիրիան պետք է շարժվի դեպի խաղաղություն և կայունություն։ Պետք է պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Պետք է նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն Սիրիայում լավ կառավարման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա, միաժամանակ, հայտարարել է Թուրքիայի հետ տարաձայնությունների մասին։

«Չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին՝ մենք որոշեցինք ավելի սերտ խորհրդակցություններ և երկխոսություն անցկացնել: Մենք կհամագործակցենք՝ հանուն տարածաշրջանում կայունության»,- եզրափակել է Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի