Ուկրաինայի բանակը բավարար ուժ չունի գրավյալ տարածքները վերադարձնելու համար․ դիվանագիտական լուծում է անհրաժեշտ. Զելենսկի

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բավարար ռեսուրս չունեն օկուպացված տարածքներն ազատագրելու համար։ Այս մասին նա ասել է Kyodo News-ին տված հարցազրույցում։

Զելենսկին հնարավոր է համարել հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը, բայց միայն Ռուսաստանի կողմից չհարձակվելու երաշխիքով։

«Մենք բավականաչափ ուժ չունենք Ղրիմը վերադարձնելու համար։ Մեր բանակն այս պահին բավարար ուժ չունի։ Այո՛, պետք է դիվանագիտական լուծում գտնել, բայց միայն այն բանից հետո, երբ կհասկանանք, որ այնքան ուժեղ ենք, որ նրանք չեն սկսի նոր ագրեսիա, ապա կարելի կլինի մտածել այլ դիվանագիտական քայլերի մասին»,- ասել է Զելենսկին ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցում։

Զելենսկին, որը շարունակում է ՆԱՏՕ-ին անդամակցությունն անփոխարինելի համարել Ուկրաինայի անվտանգության և բարգավաճման համար, ընդգծել է, որ պատերազմը թևակոխել է «բարդ ժամանակաշրջան»։

Ուկրաինայի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և բազմաթիվ եվրոպական ու այլ երկրների, որոնք օգնություն են ցուցաբերել Ուկրաինային և պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Բայց նա ընդգծել է, որ ավելի շատ օգնություն է անհրաժեշտ Ուկրաինայի հզորացման համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի