Իտալիայում տարօրինակ արգելքի պատճառով ֆուտբոլիստը քիչ էր մնում կորցներ կյանքը․ ինչու շտապօգնության մեքենան այդպես էլ չմտավ խաղադաշտ

Լուրեր

05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա» — «Ինտեր» հանդիպումը տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվեց․ գրում է armsport-ը։

17-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպանը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Թիմակիցները արագ շրջապատել են նրան՝ արգելափակելով տեսխցիկների տեսադաշտը։ Մի քանի խաղացողներ դեպքից հետո չեն կրողացել զսպել իրենց արցունքները։

Իսկ ինչո՞ւ այսդպես էլ խաղադաշտ չմտավ շտապօգնության մեքենան:

Մի քանի րոպե անց Բովեին պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա, որը սպասում էր անկյունային դրոշակի մոտ։ Պարզվում է, որ Ա Սերիայի կանոնակարգի համաձայն՝ շտապօգնության մեքենային արգելվում է դաշտ մտնել նույնիսկ ամենաարտակարգ իրավիճակներում։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հենց դա է առաջացրել «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստների դժգոհությունը։ Պաշտպան Լուկա Ռանիերին չի կարողացել զսպել էմոցիաները և հրել է բժիշկներից մեկին, որը, իր կարծիքով, չափազանց դանդաղ էր օգնում Բովեին։

Շտապօգնության մեքենաների խաղադաշտ մտնելու արգելքի պատճառով բժիշկները ստիպված են եղել վազել պատգարակի հետևից, իսկ հետո Բովեին պատգարակով տանել դեպի անկյունային դրոշակի մոտ գտնվող շատապօգնության մեքենան։

Ansa-ի փոխանցմամբ՝ Բովեն սրտի կանգ է ունեցել։ Նշվում է, որ նա իրեն վատ է զգացել «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի հետ բախումից հետո. Էդոարդոն հարված է ստացել կրծքավանդակին և փայծաղին:

Կարևոր է, որ Բովեն այժմ գիտակցության է եկել և խոսել է իր մտերիմների հետ: Բայց Ա Սերիան հստակորեն պետք է վերանայի կանոնակարգը և թույլ տա շտապօգնության մեքենային մտնել խաղադաշտ: Հակառակ դեպքում հաջորդ անգամ ամեն ինչ կարող է ավարտվել ողբերգությամբ։