Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Մուրադովը ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ է նշանակվել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է կադրային նշանակումներին ծանոթ աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։

2014 թվականից ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։

Հիշեցնենք, որ Մուրադովը 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարն էր։

ՌԴ ՊՆ-ն 2022 թվականի հուլիսին հայտնել էր, որ Մուրադովը «Վոստոկ» զորքերի խմբավորման հրամանատարն է Ուկրաինայում ռազմական գործողության գոտում։ 2022 թվականի հոկտեմբերից նա ղեկավարում էր Արևելյան ռազմական օկրուգի միավորված ռազմավարական հրամանատարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի