Դամասկոսում Ասադի հետ բանակցություններից հետո Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Թուրքիա

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Անկարա՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերը։ IRNA-ի հաղորդմամբ՝ Արաղչիին առավոտյան Անկարայի օդանավակայանում դիմավորել են թուրք և իրանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Անկարայում Իրանի դեսպանը: Արաղչիի ծրագրված հանդիպումների օրակարգում նաև տարածաշրջանային զարգացումներն են, հատկապես՝ Սիրիայում տիրող իրավիճակը։

Հավելենք, որ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիա է ժամանել Դամասկոս կատարած այցից հետո, որտեղ կիրակի երեկոյան հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և ընդգծել ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի լիակատար աջակցությունը արաբական երկրի կառավարությանն ու ժողովրդին:

Հանդիպմանը Ասադն ասել է, որ վճռական են՝ պայքարելու Սիրիայի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

«Սիրիացի ժողովուրդն անցած տարիներին կարողացել է դիմակայել ահաբեկչության բոլոր ձևերին, և այսօր նրանք ավելի քան վճռական են արմատախիլ անելու այն»,- նշել  է նա՝ հավելելով, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին արմատախիլ անելը, որոնք, ըստ նրա, ունեն արտաքին աջակցություն, կօգնի պաշտպանել տարածաշրջանի բոլոր երկրների կայունությունն ու անվտանգությունը։

Արաղչին իր հերթին փոխանցել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձը, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կաջակցի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին հայտարարել է, որ «լավ և կարևոր» հանդիպում է ունեցել Ասադի հետ և «բարեկամական ու անկեղծ» բանակցություններ  վարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի