Սիրիական բանակը որոշ հատվածներում նահանջում է առանց դիմադրության

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիական բանակը հայտարարում է ապստամբների հետ բախումների հետևանքով լուրջ կորուստների մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ հաղորդումների` նրանք արդեն զավթել են սիրիական զինվորականների կողմից վերահսկվող տարածքների մի մասը և պահպանեւմ են Հալեպի տարածքի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը։

Շաբաթ օրը հրապարակված պաշտոնական առաջին հայտարարության մեջ նշվում է, որ սիրիական բանակի տասնյակ զինվորներ զոհվել են հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների ժամանակ։

Աղբյուրների համաձայն՝ ընդդիմադիր ուժերի ճնշումն այնքան մեծ է, որ որոշ տեղերում կառավարամետ ուժերը նահանջում են առանց դիմադրության։

«Ահաբեկիչների մեծ թվաքանակն ու ճակատների բազմազանությունը ստիպեցին մեր զինված ուժերին իրականացնել վերատեղակայման գործողություններ, որոնք ուղղված են պաշտպանության գծերի ամրապնդմանը՝ հարձակումը հետ մղելու, խաղաղ բնակիչների ու զինվորների կյանքը փրկելու և հակահարձակում նախապատրաստելու համար», – ասվում է բանակի հրամանատարության հայտարարությունում։

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ անցյալ չորեքշաբթի սկսված հարձակումից ի վեր զոհվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ։

Առաջին անգամ 2016 թվականից ի վեր ռուսական ավիացիան օդից աջակցում է Բաշար Ասադի կառավարամետ զորքերին։ Ականատեսների խոսքով՝ գիշերը օդային հարվածները շարունակվել են Հալեպի որոշ շրջաններում։

Հալեպի օդանավակայանը և դեպի քաղաք տանող ճանապարհները փակ են, հայտնել է սիրիական բանակի աղբյուրը «Ռոյթերզ»-ին։

SOHR-ի տվյալներով՝ ապստամբները գրավում էին Հալեպի ամբողջական շրջաններ՝ առանց դիմադրության հանդիպելու։ Կազմակերպության ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ քաղաքային խորհրդի, ոստիկանության և անվտանգության ծառայությունների շենքերը դատարկ են։

«Այսպիսի բան երբևէ չի եղել», – նշել է SOHR-ի ներկայացուցիչը։

Սա 2016 թվականից ի վեր առաջին հարձակումն է ապստամբների կողմից սիրիական ռեժիմի վրա։ Քառամյա քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականին, Ասադի բանակի ուժերով նրանք դուրս մղվեցին կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Այդ ժամանակվանից ի վեր ապստամբները հաստատվել են Իդլիբում՝ Հալեպի մոտակայքում, և քաղաքի հյուսիսային շրջաններում՝ Թուրքիայի սահմանների մոտ։