Թուրքիայի հետախուզությունն ԱՄՆ-ում հսկողություն է իրականացնում՝ բացահայտնելու Էրդողանի քննադատներին

Լուրեր

06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
Բոլորը

Թուրքական հետախուզական գործակալությունը գաղտնի հսկողություն է իրականացրել ԱՄՆ-ի տարածքում՝ բացահայտելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը քննադատող անձանց, այդ թվում՝ բազմաթիվ ամերիկացի քաղաքացիների։ Այս մասին են վկայում Nordic Monitor-ի ստացած մի քանի պաշտոնական հաղորդագրությունները, գրում է Turish Minute-ը։

2024 թվականի նոյեմբերի 19-ով թվագրված կոմյունիկեն հղում է անում Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետախուզական գրությանը Անվտանգության գլխավոր տնօրինությանը (Emniyet)՝ նրանց ուղղորդելով իրականացնել հսկողության ընթացքում հայտնաբերված անձանց հետախուզական ստուգումներ: Նոյեմբերի 15-ին Emniyet-ը գաղտնի հաղորդագրության միջոցով հետախուզական տեղեկատվություն է փոխանցել Շանլըուրֆայի նահանգային ոստիկանության բաժին։ Տեղական իշխանություններին հանձնարարվել է խորացնել հետաքննությունը MIT-ի կողմից ԱՄՆ-ի տարածքում պրոֆիլավորված անձանց նկատմամբ:

Մեկ այլ կոմյունիկե՝ թվագրված նոյեմբերի 21-ով, հասցեագրվել է Իզմիրի նահանգի ոստիկանության բաժանմունքին: Այն ևս հանձնարարում է հետագա քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում նույնականացված անձանց դեմ:

Շանլիուրֆայի նահանգային ոստիկանության բաժանմունքի հաղորդագրության մեջ նշվում է MIT-ի և Անվտանգության գլխավոր տնօրինության համագործակցությունը Միացյալ Նահանգներում իրականացվող հսկողության գործողություններում։

Լրատվամիջոցը նշում է, որ լրացուցիչ փաստաթղթերը բացահայտել են, որ կոմյունիկեում նշված անձանց նկատմամբ իրականացվել են լայնածավալ նախնական ստուգումներ: Այս հետաքննություններին հետագայում հետևել են վարչական և իրավական միջոցներ, որոնք ուղղված են թուրքական հետախուզության գործողությունների զոհերին պատժելուն: Այս դեպքում գաղտնի հսկողությունն իրականացվել է հանգուցյալ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հուղարկավորության արարողության ժամանակ, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի քննադատներից էր։ Գյուլենը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Փենսիլվանիայում։

Իզմիրի նահանգի ոստիկանական բաժանմունքի հաղորդագրության մեջ թուրքական հետախուզությունը կոչվել է «Institute V»՝ թաքցնելով Միացյալ Նահանգներում իրականացված հսկողության արդյունքում ստացված հետախուզական տեղեկատվության ծագումը։

Հաղորդագրություններում նշվում է, որ MIT-ը հսկողություն է իրականացրել Նյու Ջերսի նահանգի Սասեքս շրջանի Սքայլենդս մարզադաշտում և շրջակայքում, որտեղ շուրջ 20,000 մարդ է հավաքվել՝ վերջին հարգանքի տուրքը մատուցելու Գյուլենին հուղարկավորության արարողության ժամանակ:

2015 թվականից ի վեր Էրդողանի կառավարությունը շինծու մեղադրանքներով Գյուլենի դեմ արտահանձնման բազմաթիվ հայցեր է ներկայացրել ԱՄՆ իշխանություններին, սակայն Վաշինգտոնը մշտապես մերժել է այդ խնդրանքները՝ վկայակոչելով թուրքական պնդումներում արժանահավատ ապացույցների բացակայությունը։

Թուրքիայի կառավարության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հետախուզական գործակալությունը փորձել է բացահայտել բոլոր այն անձանց, որոնք մասնակցել են մարզադաշտում Գյուլենի հուղարկավորության արարողությանը, ինչպես նաև թաղման վայրում ներկաներին: Կադրեր են ստացվել նաև ԱՄՆ-ում, Բելգիայում և Գերմանիայում տեղակայված շարժման հետ կապված լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից: Հուղարկավորության արարողությանը ԱՄՆ իշխանությունները, այդ թվում՝ ՀԴԲ գրասենյակները Փենսիլվանիայում և Նյու Ջերսիում, նահանգային և շրջանային ոստիկանական բաժանմունքների հետ միասին, մարզադաշտում և շրջակայքում անվտանգության խիստ միջոցներ են կիրառել:

Մասնավոր աղբյուրները Nordic Monitor-ին հայտնել են, որ թուրքական հետախուզական գործակալությունը ներգրավել է նաև Էրդողանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների, այդ թվում՝ Anadolu լրատվական գործակալության, Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության կորպորացիայի և CNN Türk-ի լրագրողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի