Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում 2024թ․ 11 ամիսներին կորուստներն առնվազն 50 մարդ է կազմում

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2024 թվականի 11 ամիսներին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի կորուստները կազմել են առնվազն 50 մարդ։ Դրանցից 48-ը եղել են ոչ մարտական ​​կորուստներ։ Եվս երկու զինծառայողներ էլ մահացել են Արցախում 2023 թվականի սեպտեմբերին իրականացված Բաքվի ռազմական ագրեսիայի ժամանակ․ նրանք վիրավորվելուց հետո երկար ժամանակ կոմայի մեջ էին։ Այս մասին ասվում է Caspian Defense Studies Institute-ի (Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտ) հետազոտության մեջ։

Նշվում է, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15 մարդ, տարբեր պատահարների հետևանքով՝ 5, թունավորումներից և այլ հիվանդություններից՝ 12, ինքնասպանություն է գործել 9-ը, ապօրինի գործողությունների զոհ է դարձել 4-ը, զենքի հետ անզգույշ վարվելուց մահացել է 2-ը, մեկն էլ՝ անհայտ պատճառներով:

Մահացածներից 43-ը ծառայել են Պաշտպանության նախարարությունում, 3-ը՝ Ներքին զորքերում, 3-ը՝ Պետական ​​սահմանային ծառայությունում, 1-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 24-ը եղել են զինծառայողներ, 14-ը` սպաներ, 9-ը՝ զորակոչիկներ, 3-ը՝ ենթասպաներ։

2024 թվականին տարբեր պատճառներով վիրավորվել են 19 զինծառայողներ։

Արցախի տարածքում գրացվել է մահվան 21 դեպք, 14-ը՝ նախկին հակամարտության գոտուն մոտ գտնվող զորամասերում, մնացած 15-ը՝ երկրի արևելյան և հարավային շրջաններում։

2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտն ունեցել է առնվազն 260 զինվորականի կորուստ, այդ թվում՝ 212-ը մարտական ​​զոհեր, մնացածը՝ ոչ մարտական ​​կորուստներ։

Նշենք, որ Caspian Military Studies Institute-ը, որպես վերլուծական կենտրոն, աշխատանքը սկսել է 2015 թվականի փետրվարին Գերմանիայում։ Հիմնադիրներից է Ջասուր Սումերինլին, որը ղեկավարում էր Լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնը՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերին Ադրբեջանից հեռանալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի