Վրաստանի ՊՆ ավելի քան 40 աշխատակիցներ հայտարարել են, որ դեպի ԵՄ և ՆԱՏՕ ճանապարհն այլընտրանք չունի

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի Պաշտպանության նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ հայտարարել են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսին իրենց հավատարմությունը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի երկրի անվտանգության համար։ Նրանք համատեղ հայտարարություն են տարածել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու՝ կառավարության որոշման ֆոնին, գրում է Newsgeorgia-ն։

«Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը երկրի անվտանգության և ինքնիշխանության հետագա ամրապնդման միակ ճանապարհն է, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունը, որը հաստատված է ինչպես Վրաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ ազգային և գերատեսչական բոլոր հայեցակարգային փաստաթղթերով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիմումի հեղինակներն ընդգծել են Վրաստանի համագործակցության կարևորությունը եվրոպական ու եվրատլանտյան կառույցների հետ, ինչպես նաև արևմտյան գործընկերների ներդրումը Վրաստանի պաշտպանական ներուժի զարգացման գործում։

Վերջին տվյալներով՝ հայտարարությունը ստորագրել է 43 մարդ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի