Գալուզինը հայտարարել է, թե ՌԴ-ն չի հրաժարվում ՀՀ-ի հանդեպ ռազմաքաղաքական ոլորտում պարտավորություններից

Լուրեր

06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
Բոլորը

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ամբողջ շրջանակին՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, թե Մոսկվան տարիներ շարունակ ձևավորել է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինն ընդգծել է՝ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։

«Մենք պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի