Թուրքիայի քաղաքացիներին 2025թ․ հունվարից պետական հարկերի և տուրքերի կտրուկ բարձրացում է սպասվում

Լուրեր

23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիները պատրաստվում են 2025 թվականի հունվարի 1-ից սկսած պետական տուրքերի և ծառայությունների լայն շրջանակի գների բարձրացման նոր ալիքին՝ գանձապետարանի և ֆինանսների նախարարության կողմից 43,9 տոկոս վերագնահատման տոկոսադրույքի մասին հայտարարությունից հետո, գրում է Turkish Minute-ը։

Վերագնահատման դրույքաչափը տարբեր հարկերի, տուրքերի և տուգանքների նկատմամբ կիրառվող տոկոսային աճն է՝ Թուրքիայի տնտեսության մեջ գնաճի և աճող ծախսերի ճշգրտման համար, և այն հայտարարվում է ամեն տարի:

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշումը նոր տարում կհանգեցնի անձնագրերի, վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցների հարկերի, ճանապարհային տուգանքների և այլ ծախսերի զգալի աճի: Կանխատեսվում է, որ վերագնահատման տոկոսադրույքը կազդի ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ բիզնեսների վրա: Տրանսպորտային միջոցների հարկը (MTV) զգալիորեն կբարձրանա՝ տրանսպորտային միջոցների զննման վճարները 1821 լիրայից հասնելով 2621 լիրայի։

Ճանապարհային երթևեկության խախտումները կհանգեցնեն ավելի մեծ տուգանքների։ Մեքենա վարելիս բջջային հեռախոս օգտագործելը, կարմիր լույսի տակ անցնելը կամ տրանսպորտային միջոցի զննումը ձախողելը կհանգեցնի տուգանքների՝ 1506 լիրայից հասնելով 2168 լիրայի։ Ավելի լուրջ խախտումները, ինչպիսիք են առանց վկայականի մեքենա վարելը կամ առաջին անգամ ալկոհոլի ազդեցության տակ վարելը, կհանգեցնեն տուգանքների ավելացման՝ 6439-ից 9267 թուրքական լիրայի։

Երեք տարուց ավելի գործող անձնագրերի համար վճարը 7833-ից կդառնա 11274 թուրքական լիրա, իսկ արտերկրից հեռախոսների ներկրումը կարժենա 45,614 թուրքական լիրա՝ 31,692 թուրքական լիրայի փոխարեն։

Հարկային փորձագետ Օզան Բինգյոլը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ունի միջամտելու վերագնահատման դրույքաչափերին։

Թուրքիան վերջին տարիներին պայքարում է կյանքի ծախսերի խորացող ճգնաժամի հետ, որը նշանավորվում է բարձր գնաճով և արժույթի արժեզրկմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի