Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
28.11.2024 | 17:29Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Հաղորդվում է, որ տեղի ժամանակով 16:31-ին գրանցված ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի