Գեներալին և Շիրակի մարզպետին խիստ նկատողություն եմ անում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Շիրակի մարզում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ զինված ուժերում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ դա իրեն շատ տարօրինակ է թվացել։ Հետո պարզվել է, որ պրոցեսին մասնակցել է բարձրաստիճան զինվորական, ինչի մասին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի պետը տեղյակ չեն եղել։

«Պրոցեսը տեղի է ունեցել դպրոցում, որից ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, ու սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ ես տասնյակ անգամներ խոսել եմ այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հանձնարարել է, որ չեղարկի այդ որոշումը։

«Հայաստանում կան տասնյակ գեներալներ, հիմա էլ դպրոցները դարձնում ենք մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչվի»,- ասաց նա։

Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ, գեներալ Գրիգորյանին։

«Կա պետություն ու կա ապապետություն, թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի։ Հետևանքները կլինեն համապատասխան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում