Արյան, մեզի, մազի նմուշ ում պետք է՝ կարող եմ տալ, թող ստուգեն՝ կա՞ թմրանյութ. Սարուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդակցությունները Գյումրիում շարունակվում են, այս պահին դեռ որոշում չունեմ, քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցում, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Նա նշեց՝ քանի որ օրենքում հստակ գրված չէ, որ նման դեպքերում ժամանակավոր պաշտոնակատար է լինելու, իրենք պատրաստվում էին գնալ արագ արտահերթ ընտրությունների՝ առանց ժամանակավոր պաշտոնակատարի:

«Այն պահին, երբ հասկացանք, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքապետի չենք կարող գնալ ընտրության, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որոշում կայացվեց, որ պետք է օրենքում փոփոխություն կատարվի և դա հենց եղավ՝ կնշանակվի համայնքապետ, և կգնանք ընտրության: Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք: Իրավական առումներով մենք հասկացանք, որ արտահերթ ընտրությունների արագ չենք կարող գնալ, արդեն վարչապետը դիմեց գյումրեցիներին՝ ասելով, որ իրենք ընտրեն, թե ով պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար»,- նշեց նա:

Անդրադառնալով թմրամիջոց օգտագործելու լուրերին՝ Սարուխանյանն ասաց, որ այդ թեմային բավականին երկար անդրադարձել է:

«Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկություններով փորձել են ինձ վարկաբեկել։ Գյումրիում ինձ շատ լավ են ճանաչում, գիտեն նաև, որ նման արատավոր երևույթների դեմ թիվ մեկ պայքարողն եմ։ Ես էլի եմ հայտարարել, որ պատրաստ եմ հանձնել ցանկացած թեստ։ Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող ստուգեն` կա՞ թմրանյութ, թե` ոչ»,- ընդգծեց նա:

Մանրամասները` տեսանյութում: