Քոչարյանն ու մյուսները կներկայանան, թե՞ նրանց բերման կենթարկեն

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր նշանակված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Նախորդ դատակակ նիստին դատավորը որոշել է բերման ենթարկել Քոչարյանին, Խաչատուրովին և Օհանյանին` պատճառաբանությամբ, որ նրանք, ծանուցված լինելով, չեն ներկայանում նիստերին: Նրանք ինքնակա՞մ կներկայանան, թե նրանց բերման կենթարկեն, պարզ կլինի րոպեներ անց:

Նշենք, որ նախորդ դատական նիստին Սեյրան Օհանյանը դատարանին հայտնել էր, որ Ազգային ժողովում ծանրաբեռնվածություն ունի:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի պաշտպանները նախորդ դատական նիստերի ընթացքում հարց են բարձրացրել նաև, որ իրենց վստահորդները Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով մեղադրյալ չեն և պարտավորություն չունեն դատարան ներկայանալու:

Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին, նա ներկայանում է նիստերին, քանի որ բացի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դրվագից, դատարանում քննվում է նաև ենթադրյալ կաշառքի գործ, որով Արմեն Գևորգյանը մեղադրյալ է:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Արաքս Մամուլյան