ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել՝ ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վասիլիս Մարագոսն իր հերթին նույնպես ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, համագործակցության հնարավոր ուղղություններին։
Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախախշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին։
Կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։