15-ամյա տղայի առեղծվածային սպանությունը. քննությունը վստահվել է 11 տարի գործը տապալած վարչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
Բոլորը

11 տարի է անցել, սակայն 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության հանգամանքները նախաքննական մարմինները դեռ քննում ու քննում են։ 2013 թվականի հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած դանակահարության գործն այսօր փոշոտվում է քննիչի դարակում, իսկ տղայի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, շարունակում է փնտրել որդու մահվան իրական մեղավորին։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին Դավիթն ընկերների և մարզիչների հետ Վանաձոր՝ հանդբոլի հերթական մրցմանն էր գնացել, երբ տարիքով ավելի մեծ ալավերդցի երիտասարդների հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որին Դավիթը չի մասնակցել։ Փոխարենը, երբ վեճը շարունակվել է այլ վայրում, ընկերները զանգել և կանչել են նրան։

Հովակիմյան ընտանիքն այդ օրը հարսանեկան արարողության էր մասնակցում։ Հոր խոսքով՝ որդու հետ խոսել են ժամը 16։30-ի սահմաններում, իսկ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ ժամ անց։

15-ամյա Դավիթն ավելի վաղ արդեն մահացել էր ստացած դանակի հարվածից, որը նրա մոտ ներքին արնահոսություն էր առաջացրել։ Տղայի կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե բժիշկը շտապ վիրահատեր։ Բժշկի անփութությա՞ն, թե՞ չիմացության հետևանք էր սա․ դատարանն առաջին տարբերակով մեղավոր ճանաչեց «Վանաձոր» ԲԿ-ի բժշկին և դատապարտեց 3 տարի ժամկետով ազատազրկման։ Իսկ ո՞վ է մեղավոր 15-ամյա տղայի սպանության համար․ դեպքից անմիջապես հետո ոստիկանության բաժին հրավիրվեց, նախաքննական մարմնի համոզմամբ՝ Դավիթին դանակահարող 20-ամյա Կարեն Կունգուրցևը, որը դժբախտություն էր ունեցել դեպքի վայրից մի քանի հարյուր մետր այն կողմով անցնելու։

Կունգուրցևի խոսքով՝ այդ ժամանակ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել, որպեսզի իր վրա վերցնի չկատարած հանցանքը։

Վարչության պետը՝ Անուբաղ Համբարյանը, ինձ թե բա՝ էդ այգու միջով, որ գնացել ես, էդտեղ գնացել վիճաբանություն ես արել, կռիվ ես արել, երեխուն դանակով խփել ես, սպանել ես։ Ասում եմ՝ ես այգու մեջով անցել եմ, չեմ կարա հրաժարվեմ, որ չեմ անցել, բայց ես ոչ կռիվ եմ տեսել, ոչ էլ կռվի մասնակից եմ եղել, չեմ էլ լսել, որ կռիվ ա եղել։ Ու սկսեցին խփելը, թե բա՝ վոբշմ դու ես արել, ճիշտը ասա, ասեցի՝ ես կապ չունեմ ոչ մի բանի հետ։ Դեմից 4-5 հոգով էին, ավելի շատացան՝ ասեցի՝ կարաք ինչքան ուզում եք խփել, մեկ ա ես արած բան չունեմ։ 

Ցանկալի ինքնախոստովանական ցուցմունքն այդպես էլ չկարողանալով ստանալ՝ նախաքննական մարմինը դիմել էր Դավիթի ընկերների և նրա մարզիչների օգնությանը՝ նշելով, թե տղային սպանողին գտել են, բայց պետք է ընկերները ևս նրա դեմ ցուցմունք տան։ 4 ցանկալի ցուցմունք ստանալ հաջողվել է, սակայն հետագայում՝ դատարանում, Կարենի դեմ ցուցմունք տված անձինք խոստովանել են՝ ուղղորդված են եղել։ 

Ուշագրավ է, որ Կարենի հետ առաջին հանդիպումից տուժող կողմը չէր հավատացել, որ Կարենն է իրենց որդուն դանակահարող անձը։ Ստացվել էր դատաքննության ընթացքում չլսված բան՝ տուժող կողմը միացել էր պաշտպանական կողմին և սկսել նրանց հետ միասին պայքարել Կարեն Կունգուրցևի անմեղությունն ապացուցելու համար։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանն այսօր էլ շեշտում է՝ չէին կարող թույլ տալ, որ անմեղ մարդու կյանք կործանվեր։

Նաև տուժող կողմի ջանքերով է Կունգուրցևն այս գործով արդարացվում, հետագայում ևս այլ ատյաններում արդարացման դատական ակտը կրկնվում է, ինչից հետո գործի քննությունը վերսկսվում է։ Միակ մեղադրյալի արդարացումից 3 տարի անց սպանության հանգամանքները դեռևս մնում են չբացահայտված։

Հատկանշանակ է, որ այսօր վերաբացված գործի քննությունը վստահված է բուն գործի քննությունը տապալած Լոռու մարզի քննչական բաժնին։

Տուժող կողմն այս փաստերով բազում գրություններ էր ուղարկել գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով գործը տեղափոխել Երևան, սակայն պատասխան գրություններ էին ստացվել՝ հիմքեր չեն տեսնում։

Իսկ ինչո՞ւ նախաքննական մարմինը հակված չէ սպանության իրական մեղավորին բացահայտելու հարցում․ տուժող կողմը, առանց անուններ հստակեցնելու, բարձրաձայնում է՝ գործով ուժային կառույցի ներկայացուցիչների մատն է խառը, որոնք իրենց մեղավորության բոլոր ապացույցները ոչնչացրել են։

Տուժող կողմը նաև վաղեմության ժամկետների մասին է բարձրաձայնում․ Քրեական հին օրենսգրքով, որի հոդվածով է քրեական գործ հարուցվել, սպանության համար 15 տարի վաղեմության ժամկետ է սահմանել։ Փաստացի, գործի բացահայտման համար ընդամենը 5 տարի է մնացել, իսկ 15-ամյա պատանու սպանության մասին գրված տասնյակ հատորները քննիչի աշխատասենյակում շարունակում են փոշոտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան