Մրցույթ, որը չթույլատրվեց լուսաբանել․ ովքեր ընտրվեցին Երևանի քաղաքապետարանի թափուր պաշտոններում

Լուրեր

07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության, առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության ու  քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետերի թափուր հաստիքներում ընտրվել են, համապատասխանաբար, Նարեկ Բարսեղյանը, Արմեն Առաքելյանը և Ալիկ Վարդազարյանը։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Factor TV-ն պարզել է՝ աշխատանքային ինչ հետագիծ ունեն նորաթուխ պաշտոնյաները․ Նարեկ Բարսեղյանն աշխատել է Քաղաքաշինության կոմիտեում։ Նա Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի որդին է։ Տիգրան Բարսեղյանը գլխավոր ճարտարապետ էր նշանակվել Տարոն Մարգարյանի օրոք՝ 2013 թվականին։ 

Անցյալ տարի Տիգրան Բարսեղյանի նկատմամբ պաշտոնեական անփութության մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել։ Քննչական կոմիտեն տեղեկացել էր, որ Մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում շինաշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս:

Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ ընտրված Արմեն Առաքելյանը քաղաքապետարանում նոր պաշտոնյա չէ․ այնտեղ աշխատելով 2022 թվականից՝ եղել է նախկինում գործող արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ, ապա նույն վարչության պետի պաշտոնակատար, իսկ հետո նորաստեղծ առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ քաղաքապետարանում աշխատանքի անցնելը՝ Առաքելյանն աշխատել է Քանաքեռավանի համայնքապետարանում։ 

Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունվեց քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների միավորան որոշումը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե որոշ վարչությունների կրկնվող գործառույթներ միավորում են մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։ Միավորման արդյունքում աշխատանքը կորցնող աշխատակիցները Factor TV-ի հետ զրույցում դժգոհել էին որոշումից, քանի որ իրենց նոր աշխատանք չէր առաջարկվել։ 

Ուշագրավն այն է, որ նախկինում գործող առևտրի և ծառայությունների վարչության պետը դիմել է դատարան՝ զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու մասին քաղաքապետի կարգադրությունն անվավեր ճանաչելու և այդ պաշտոնում վերականգնելու համար։ Դատարանը բավարարել է հայցը և անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի կարգադրությունը և հայցվորին վերականգնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի պաշտոնում: Քաղաքապետարանն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Մրցույթում քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ ընտրված 30-ամյա Ալիկ Վարդազարյանն էլ մինչ այս եղել է նույն վարչության ժամանակավոր պաշտոնակատար։

Ի դեպ, մրցույթի անցկացման օրը՝ նոյեմբերի 22-ին, քաղաքապետարանի լրատվության վարչությունը Factor TV-ին չթույլատրեց լուսաբանել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպված մրցույթը, թեև այն պետք է հրապարակային լիներ։ Factor TV-ի լրագրողին և օպերատորին թույլ չէին տվել մուտք գործել այն սրահ, որտեղ անցկացվում էր մրցույթը։ Լրատվության վարչության պետի պաշտոնակատար  Տարոն Գևորգյանը պատճառաբանել էր, թե մրցույթը լուսաբանելու համար պետք էր 2-3 օր առաջ դիմել։ Լրագրողի դիտարկմանը, որ հանձնաժողովը մրցույթից ընդամենը մեկ օր առաջ է ձևավորվում, Տարոն Գևորգյանը շարունակել էր պնդել, որ պետք էր նախապես դիմել՝ հղում անելով մի հրամանի, որում նախապես դիմելու վերաբերյալ որևէ դրույթ առկա չէ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ Արմեն Առաքելյանն ու Ալիկ Վարդազարյանը եղել են մրցույթի միակ մասնակիցները, իսկ Նարեկ Բարսեղյանի հետ մրցել է ևս մեկ հոգի։

Արփի Հակոբյան