Երևանում համայնքային ոստիկանություն կստեղծվի․ քաղաքապետարանում միավորվում են վարչություններ, աշխատակիցները չգիտեն՝ ինչ են անելու

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների ու արտաքին ձևավորման և գովազդի վարչությունները կմիավորվեն։ Այս որոշումն ընդունվել է Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել էր, թե որոշ վարչությունների կրկնվող գործառույթներ միավորում են մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։

«Ունենք մի իրավիճակ, երբ հասարակական կարգի պահպանության ծառայությունը կարող էր խախտում արձանագրել, որն արձանագրում էր մեկ այլ վարչության մեր աշխատակից․ առաջին փուլով միավորում ենք իրականացնելու։ Նույնը վերաբերում է առևտրին և գովազդին, որոնք միավորվում են և մեկ ընդհանուր թույլտվություններ տվող վարչություն է դառնում։ Այս ամենի պատասխանատուն դառնում է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, որտեղ միավորվում են նախկին վարչությունների աշխատակիցներ»,- ասել էր Ավինյանը։

Փոխարենը, ավագանու վերջին նիստի ժամանակ 4 հաստիք է ավելացվել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունումը։ Ուշագրավ է, որ գրեթե կրկնվող գործառույթներ են իրականացնում հասարակական կարգի պահպանության և քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունները, որոնք, սակայն, չեն ներառվել միավորման ընդհանուր տրամաբանության մեջ, ավելին՝ հաստիքներ են ավելացվել։

Վարչության աշխատակիցներին, որոնք միավորման հետևանքով կորցնում են աշխատանքը, դեռ նոր աշխատանք չի առաջարկվել։ Այս մասին Factor.am-ին հայտնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները։

Քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը քննարկումների ժամանակ հայտնել է իր բացասական դիրքորոշման մասին, որը, սակայն, ավագանու նիստ չի հասել։

Մեր տեղեկություններով՝ միավորման ենթական վերոնշյալ երկու վարչությունների փոխարեն բնապահպանության վարչությունը պիտի դառնար բաժին, իսկ արտաքին կապերի վարչությունը՝ լուծարվեր։ Գործընթացը, սակայն, տեղի չի ունեցել։ Միավորման ենթակա վարչությունների աշխատակիցների համար սա անհասկանալի է։

Նշենք նաև, որ Երևանում համայնքային ոստիկանություն է ստեղծվելու․ աշխատակիցների վստահեցմամբ` այս ամենի նպատակը հենց այդ ոստիկանության ստեղծումն է։

Երևանի քաղաքապետարանից բարձրացված հարցերի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հորդորեց գրավոր դիմել։

Արփի Հակոբյան