Ֆիդանը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունից դեսպաններ և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել

Լուրեր

20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
20.02.2026 | 20:27
ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը
20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
20.02.2026 | 19:24
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg
20.02.2026 | 19:11
Չեմ խոսում. թիվ 143 մանկապարտեզի տնօրենը` իրեն ուղղված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի խորհրդարանում պատասխանել է քննադատություններին այն մասին, որ Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) աշխատակիցներն ԱԳ նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների են նշանակվել։ Այս մասին ասվում է Nordic Monitor-ի անդրադարձում։

Ֆիդանը նշել է, որ այդ ճանապարհն է ընտրել՝ նախարարությունում որակյալ մասնագետների բացակայության պատճառով։ Նա նաև բացահայտել է MİT-ի շարքերից դեսպանի նշանակումը, ինչը նախկինում գաղտնի էր պահվում։ MİT-ի նախկին ղեկավար Ֆիդանը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի մայիսի ընտրություններից հետո, անդրադարձել է խնդրին, որ MİT-ի մեծ թվով անձնակազմ է իրեն ուղեկցում Արտաքին գործերի նախարարությունում։ Նա նշել է, որ MIT-ից միայն վեց անձ է նշանակվել ԱԳՆ-ում։

Ֆիդանի այս հայտարարությունը հաստատում է, որ ԱԳՆ-ում այժմ MİT-ի նախկին պաշտոնյաները զբաղեցնում են մարդկային ռեսուրսների գծով գլխավոր տնօրենի, իրավաբանական ծառայությունների գլխավոր տնօրենի, տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր տնօրենի, հետախուզության և անվտանգության գլխավոր տնօրենի, արտաքին քաղաքականության պլանավորման և համակարգման գլխավոր տնօրենի և միջազգային անվտանգության գլխավոր տնօրենի պաշտոնները:

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ ֆինանսական և օժանդակ ծառայությունների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտում փորձ ունեցող անձնակազմեր են բերվել այլ հաստատություններից: Նա ասել է, թե ԱԳՆ-ն այս ոլորտներում մասնագետների պակաս ունի, և ընդգծել, թե անտեղի կլինի նման գործերը վստահել դիվանագիտության մեջ մասնագիտացած անձանց։ Սակայն հայտնի է, որ Ֆիդանն Արտաքին գործերի նախարարության բարձր պաշտոնների է նշանակել նաև այլ մարդկանց, որոնք նախկինում իր հետ աշխատել են MİT-ում։

Լրատվամիջոցը նշում է, որ Ֆիդանը Քենան Յըլմազին նշանակել է հետախուզության և անվտանգության գլխավոր տնօրեն։ Յըլմազը Տրիպոլիում դեսպան է աշխատել 2021-2024 թվականներին։ Երբ նա առաջին անգամ նշանակվել է պաշտոնի, նրա մասին տեղեկություններ չեն եղել, ինչը հանգեցրել է ընդդիմադիր օրենսդիրների և լրատվամիջոցների կողմից ենթադրությունների, որ կարող է MİT-ի պաշտոնյա լինել: Այժմ Ֆիդանն առաջին անգամ հաստատել է, որ Յըլմազն իսկապես MİT-ի նախկին աշխատակից է եղել։

Աչքի ընկնող գործիչների թվում է Նուհ Յըլմազը՝ մամուլի նախկին խորհրդատու և MİT-ի հակահետախուզության ղեկավարը։ Յըլմազը, որն այժմ փոխնախարար է, նշանակվել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (SAM) ղեկավար, որը նախարարության վերլուծական կենտրոն է:

Մեկ այլ կարևոր նշանակում է MİT-ի նախկին իրավախորհրդատու Ումիթ Ուլվի Ջանիկը՝ ԱԳՆ իրավաբանական ծառայությունների գլխավոր տնօրինության ղեկավարը:

Ֆիդանի նախկին տեղակալ Հաջը Ալի Օզելն էլ նշանակվել է նախարարության աշխատակազմի գլխավոր տնօրեն։ Նրա նշանակումն ընդգծում է Ֆիդանի ջանքերը՝ վերակառուցելու նախարարությունը՝ իր ռազմավարական նպատակներին համահունչ թիմ հավաքելով:

Միաժամանակ, Հաքան Ֆիդանի գլխավոր խորհրդական է նշանակվել Գյուրսել Դյոնմեզը՝ նրա մեկ այլ մերձավորը։ Դյոնմեզը նախկինում ղեկավարել է էրդողանամետ կազմակերպություն՝ Միջազգային դեմոկրատների միության ավստրիական մասնաճյուղը։ Նա հայտնի է Եվրոպայում թուրքական սփյուռքի համայնքների հետ շփումներում ակտիվ ներգրավվածությամբ, որը թուրքական հետախուզական գործողությունների հիմնական հավաքագրման կենտրոնն է: 2024 թվականի օգոստոսին Դյոնմեզը նշանակվել է Վիեննայում Թուրքիայի դեսպան։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ֆիդանը, որը հաճախ դիտվում է որպես Թուրքիայի նախագահ Էրդողանի պոտենցիալ իրավահաջորդը և իշխող կուսակցության ապագա առաջնորդը, հաճախ հայտարարություններ է անում պահպանողական և ազգայնական լսարանի մոտ արձագանք գտնելու համար։ MİT-ի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում նա ստեղծել էր առեղծվածային և կոշտ կերպար։ Որպես արտաքին գործերի նախարար՝ նա, կարծես, վճռական է պահպանել խնամքով մշակված այս կերպարը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի