Ֆրանսիան որոշել է զենք մատակարարել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինային հակաօդային հրթիռներ և այլ զինատեսակներ մատակարարել՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն, փոխանցում է The Moscow Times-ը։

«Ֆրանսիացի հարկատուներն ուրախ կլինեն իմանալ, որ մենք նոր տարբերակներ ենք գտել Ուկրաինային մեր աջակցությունը ֆինանսավորելու համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք միջոցներ կձեռնարկենք այդ ուղղությամբ, մասնավորապես, Կիևին կմատակարարենք «Միստրալ» հակաօդային պաշտպանության հրթիռներ, ինչպես նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ Իտալիայի հետ համատեղ՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները»,- ասել է Լըկորնյուն Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան նաև կշարունակի ուկրաինացի զինվորների վերապատրաստումը և պատրաստվում է մեծացնել դրա հնարավորությունները։

Լըկորնյուն ասել է, որ վերջերս ուկրաինական «Աննա Կիևսկայա» բրիգադից 2300 զինվոր, որոնք վերապատրաստվել էին Շամպանյի ուսումնական բազաներում, վերադարձել են Ուկրաինա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի