Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանում կալանավորվել է հայտնի ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, Ադրբեջանի զինված ուժերում որպես սպա ծառայած ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 22-ին «ազատագրված տարածքներ» կատարած մեդիա շրջագայության ժամանակ (այց էր կազմակերպվել Տավուշի մարզում ՀՀ-ի հետ սահմանազատված տարածքներ) Վերդիևը նկարահանել և սոցցանցերի իր օգտահաշիվներում հրապարակել է տեղեկություններ և պատկերներ ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մասին սահմանապահ զորքերի բարձունքներում, տեղակայումներում, կոորդինատներում և մարտական պայմաններում՝ դրանով իսկ առաջացնելով պետական անվտանգության և պաշտպանունակության շահերին հասցված էական վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի տարածում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով:

Վերդիևը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի