Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան

Լուրեր

30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
Բոլորը

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև առևտրի ծավալների անկման կապակցությամբ՝ վկայակոչելով բանկային և բիզնես գործունեության վրա արևմտյան պատժամիջոցների աճող ազդեցությունը։ Թուրքական Ekonomim-ին տված հարցազրույցում նա ընդգծել է այն մարտահրավերները, որոնց բախվում են թուրքական բիզնեսները արգելափակված բանկային փոխանցումների և միջազգային սահմանափակումների պատճառով։

Դիվանագետն ընդգծել է Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրի վրա։ Երխովը նշել է, որ բանկային փոխանցումները հիմնականում արգելափակված են, իսկ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջոցառումները շարունակում են դժվարություններ ստեղծել երկու երկրների տնտեսական հատվածների համար:

«Մինչև տարեվերջ ես ակնկալում եմ Թուրքիա-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների անկում։ Մինչ մենք տեսնում ենք Արևմուտքի կողմից այս ոլորտում աճող բացասական ճնշումը, առևտուրը շարունակվում է: Ամերիկյան պատժամիջոցները գործում են՝ ամեն կերպ դժվարացնելով մեր երկկողմ առևտուրը: Բանկային փոխանցումները հիմնականում արգելափակված են։ ԱՄՆ-ի ու Եվրամիության ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները շարունակում են «մղձավանջի ենթարկել» թուրքական գործարար համայնքին, որը վնասներ է կրում»,- հայտարարել է դեսպանը։

Նա նաև մանրամասնել է պատժամիջոցների բացասական հետևանքները՝ ընդգծելով արգելափակված ֆինանսական գործարքները և մատակարարման շղթաների խաթարումը: Դեսպանն ասել է, որ այդ միջոցները ոչ միայն ազդում են ռուսական սուբյեկտների վրա, այլև էական մարտահրավերներ են ստեղծում երկկողմ առևտրով զբաղվող թուրքական բիզնեսի համար։

Անդրադառնալով «Աքքույու» ատոմակայանի նախագծին՝ Երխովը նշել է  պատժամիջոցների հետևանքով առաջացած ձգձգումների մասին, ինչպիսիք են գերմանական մատակարարներից սարքավորումների առաքման դադարեցումը:

«Այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հակառուսական պատժամիջոցները փաստացի խոչընդոտել են գերմանական Siemens ընկերության կողմից պատվիրված սարքավորումների առաքումը շինհրապարակ, որը կարևոր նշանակություն ունի նախագծի իրականացման համար, մասնավորապես, գազամեկուսացված անջատիչ սարքերը: Ստիպված էինք պատվիրել այլ տեղից։ Սա, բնականաբար, ազդեց շինարարության տեմպերի վրա։ Հենց այս պատճառով է, որ բոլոր չորս էներգաբլոկների շահագործման ժամկետները պետք է հստակեցվեն, և այս ուղղությամբ ներկայում աշխատում են երկու կողմերի փորձագետները»,- ասել է Երխովը։

Պատասխանելով Թուրքիա-Ռուսաստան տնտեսական կապերի ապագայի մասին հարցին՝ ՌԴ դեսպանը կարևորել է Սինոպի ատոմակայանի նախագծի շուրջ շարունակվող քննարկումները՝ ընդգծելով դրան մասնակցելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։

«Մենք չենք թաքցնում մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու Սինոպում ատոմակայանի նախագծի իրականացմանը։ Այս առումով մեր որոշիչ առավելություններն են հուսալի և լավ գործող տեխնոլոգիաների տիրապետումը, ինչպես նաև թուրք շինարարների հետ փոխգործակցության փորձը, որն արդեն ձեռք է բերվել «Աքքույու»-ի նախագծի իրականացման ընթացքում: Գործընկեր երկրի ընտրությունը, իհարկե, թուրքական կողմինն է»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի