Ուկրաինայի զինված ուժերը ATACMS հրթիռներով հարվածել է Կուրսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական մի քանի ռազմական բլոգերներ հայտնում են, որ հրթիռային հարվածը, որի մասին Կուրսկի շրջանի նահանգապետը գրել է գիշերը, իրականացվել է Կուրսկի մերձակայքում գտնվող Խալինո ավիաբազայում։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է 8 ATACMS հրթիռներով, որոնցից առնվազն 2-ը պայթել է ավիաբազայի տարածքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կուրսկի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ շրջանի երկնքում յոթ հրթիռ և յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Նահանգապետը չի հստակեցրել, թե ուր էին դրանք թռչում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Կուրսկի, Բրյանսկի և Կալուգայի շրջանների թիրախներին, սակայն նշել է միայն մեկ կոնկրետ թիրախ՝ նավթի պահեստ Կալուգայի շրջանում։ Այն, ըստ Գլխավոր շտաբի, խոցվել է, իսկ մնացած հարձակումների հետևանքները ճշտվում են։

Ռուսական «Ռիբար» ռազմական տելեգրամ-ալիքը վերջերս արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ինչպես պարզաբանում է, ցույց են տալիս ինքնաթիռների համար բետոնե ապաստարանների կառուցումը ռուսական երկու ավիաբազաներում՝ Կրիմսկում և Խալինոյում։

Կուրսկի արևելյան ծայրամասի մոտ գտնվող Խալինո օդանավակայանը մինչև պատերազմի սկիզբը Կուրսկի համար ծառայել է և՛ որպես ռազմական բազա, և՛ քաղաքացիական օդանավակայան:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի