Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը նախնական համաձայնություն է տվել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հետ հրադադարի մասին առաջարկվող համաձայնագրին, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական, ամերիկյան և լիբանանյան աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելի կառավարությունը։

Ամերիկյան Axios-ն էլ գրում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը սպառնացել է դուրս գալ բանակցություններից, եթե Իսրայելի իշխանությունները չհամաձայնվեն մոտ օրերս հրադադարի շուրջ։

Պորտալի տվյալներով՝ համաձայնագրի նախագիծը ներառում է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելցի զինվորականները պետք է լքեն հարավային Լիբանանը։ Ակնկալվում է, որ լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանին մոտ գտնվող շրջաններում, մինչդեռ «Հըզբոլլահ»-ն իր ծանր սպառազինությունը կտեղափոխի Լիտանի գետից հյուսիս:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ համաձայնագրի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այս շաբաթ: Axios-ի իսրայելական մեկ այլ անանուն աղբյուր պնդում է, որ մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված:

Սեպտեմբերի վերջից Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների ոչնչացման գործողություն է իրականացնում։ Այն, որ Լիբանանն ու «Հըզբոլլահ»-ը համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, հայտնի դարձավ անցյալ շաբաթ։ «Հըզբոլլահ»-ը ներկայացրել է իր պատասխանը հրադադարի համաձայնագրի ամերիկյան նախագծին։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը դեմ է հանդես եկել, որ Իսրայելն իրավունք ունենա ուժ կիրառել հետհակամարտային շրջանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի