Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից հետո անկախ թեկնածու Քելին Ջորջեսկուն, որը նախկինում եղել է աջ ծայրահեղական «Հանուն ռումինացիների միասնության դաշինքի» (AUR) անդամ և քննադատել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, անսպասելիորեն դարձել է առաջատար։ Հաջորդը գործող վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (PSD) առաջնորդ Մարսել Չիոլակուն է, որը համարվում էր ընտրարշավի ֆավորիտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

99%-ից ավելի ձայների հաշվարկից հետո Ջորջեսկուն հավաքել է 22,8%, Չիոլակուն՝ 19,3% ձայն։ Այժմ երկու թեկնածուներն էլ կհանդիպեն դեկտեմբերի 8-ին կայանալիք երկրորդ փուլում:

Նախապես Չիոլակուի գլխավոր մրցակիցը համարվում էր AUR-ի առաջնորդ Ջորջե Սիմիոնը։ Նա, սակայն, նախնական տվյալներով, զբաղեցրել է չորրորդ տեղը։

BBC-ն նշում է, որ պաշտոնական արդյունքները տարբերվում են էքզիթ փոլի տվյալներից, որոնց համաձայն՝ երկրորդ տեղում էր Լիբերալ պահպանողականների ներկայացուցիչ Ելենա Լասկոնին։ Նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Հավելենք, որ Քելին Ջորջեսկուն քննադատության էր ենթարկվել իր ռուսամետ հայտարարությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ռումինիայի հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշման համար։ 2021 թվականին նա հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պաշտպանի իր անդամներից ոչ մեկին Ռուսաստանի հարձակման դեպքում, հիշեցնում է Reuters-ը։

Ջորջեսկուն նաև քննադատել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի