Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները 2025 թվականին պատերազմին վերջ տալու համար: Նա նշել է, որ հունվարին սպասում են ԱՄՆ նորընտիր նախագահի՝ Դոնալդ Թրամփի առաջարկներին, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Մենք բաց ենք բոլոր առաջարկների համար։ Մենք պատրաստ ենք քննարկել աֆրիկյան, ասիական և արաբական երկրների առաջնորդների առաջարկները։ Սակայն կարևոր է նաև լսել Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի առաջարկները։ Կարծում եմ, որ հունվարին դրանք կստանանք և կունենանք պատերազմին վերջ տալու հստակ ծրագիր»,- հայտարարել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի մերժում այլ մայրցամաքների գործընկերների կարծիքները և պատրաստ է աշխատել նրանց հետ՝ հակադարձելով ռուսական ապատեղեկատվությանը։

Միաժամանակ նախագահը նշել  է, որ գլոբալ հարավը կլինի Ուկրաինայի կողքին և պատերազմը դադարեցնելու կողմում, երբ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում լինի։