16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

13 և 9 տարի անազատության մեջ անցկացնելուց և 2023թ. դեկտեմբերին արդարացվելուց հետո վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ  Նալբանդյանների գործը, հնարավոր է կրկին քննվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Գառնիկ Ստեփանյանի, Լուսինե Աբգարյանի և Վաչե Մարգարյանի նախագահությամբ, օրեր առաջ բավարարեց արդարացման դեմ բերված Գլխավոր դատախազության բողոքը և վճռեց գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

20 տարի առաջ տեղի ունեցած սպանության մղձավանջը, փաստացի, դեռ շարունակում է հետապնդել Նալբանդյաններին։ 

Ըստ 2004 թվականին Նալբանդյան ամուսիններին առաջադրված պաշտոնական մեղադրանքի՝ հունիսի 8-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ Բագրատ և Նարինե Նալբանդյանները մետաղալարով կապել էին ուշագնաց Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: Սա՝ պաշտոնական վարկածով, որը խիստ տարբերվում է Նալբանդյանների՝ դեռևս տարիներ առաջ Factor TV-ին  պատմած տարբերակից։ Բագրատի խոսքով՝ Սյուզաննային մի քանի օր գտնել չի հաջողվել, իսկ ոստիկանները նպատակաուղղված իրենց փնտրտուքը շարունակել են իրենց տնից 20 մետր հեռու գտնվող մազութի հորում:

Ըստ Բագրատի, այստեղից էլ սկսվել է ճնշումների շղթան։ Դատախազության և ոստիկանության համակարգի ներկայացուցիչները դաժանորեն ծեծել ու նվաստացրել են ոչ միայն երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Բագրատին, կնոջը, այլև նրանց անչափահաս դստերը:

Ավելի վատ վիճակում են գտնվել կինը՝ Նարինեն և նրանց դեռահաս աղջիկը՝ Արևիկը: Նրանց պատմելով՝ ոչ միայն անդադար ծեծել են, սպառնացել, հայհոյել, փակել առնետներով լի մութ սենյակում, այլևս աղջկան ստիպել են հանվել, իսկ Նարինեին սպառնացել՝ եթե իր վրա չվերցնի սպանությունը, աղջկան կտեսնի բռնաբարված: Ըստ մոր՝ իրեն այլ ելք չի մնացել, քան գրել այն, ինչ իրեն պարտադրել են։ Խոշտանգումների ներքո նրանցից կորզվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և 7 ամիս տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո՝ 2005 թվականի փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռում է Բագրատ Նալբանդյանին դատապարտել 9, իսկ Նարինե Նալբանդյանին՝ 14 տարի ազատազրկման՝ առանց հաշվի առնելու 3 անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Բագրատ Նալբանդյանն ամբողջությամբ կրել է դատարանի նշանակած պատիժը, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման դատավճռից պատիժը կրել է մոտ 13 տարի: Ներպետական ատյաններում արդարության չհասնելուց հետո Նալբանդյանները դիմել էին ՄԻԵԴ։

Եվ մինչ Նալբանդյան ընտանիքն արդեն պատրաստվում էր ՀՀ-ում դիմել դատարան և փոխհատուցում պահանջել անարդարացիորեն անազատության մեջ անցկացրած ծանր տարիների համար, Գլխավոր դատախազությունը բողոքարկեց արդարացման դեմ

Նալբանդյանները և փաստաբան Մարգարյանը չեն բացառում նաև նախկինում գործը քննած դատաիրավական համակարգի ներկայացուցիչների միջնորդությունը վերաքննիչ դատական ակտում։

Թեև դեռևս Վերաքննիչ դատարանի կողմից Նալբանդյանները չեն ստացել դատական ակտն ամբողջությամբ, այնուամենայնիվ փաստաբան Մարգարյանը նշում է՝ այն բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։ Եթե այնտեղ էլ արդյունքի չհասնեն, գործը կգնա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան