ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինային հարվածելու համար նոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռի օգտագործումը չի հանգեցնի նրան, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվեն Կիևին աջակցելուց: Այսպիսի հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ կարողության կիրառումը չի փոխի հակամարտության ընթացքը և չի խանգարի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինային աջակցել», – ասել է նա: Դախլալլան դատապարտել է «Ուկրաինայի խաղաղ բնակչությանը և Կիևի դաշնակիցներին ահաբեկելու» Ռուսաստանի փորձերը։

Նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Մեկնաբանելով Ռուսաստանի՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռով Ուկրաինայի վրա հարձակումը, նա նշել է, որ Ուկրաինան արդեն ենթարկվել է նման «ռուսական անթիվ հարձակումների»։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային մատակարարել հարյուրավոր լրացուցիչ Patriot և AMRAAM հրթիռներ՝ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի