Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Անցնող 11 ամիսների ընթացքում համայնքային 24 պաշտոնյա դեռևս չի ներկայացրել գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր, թեև շատ վաղուց լրացել է այն ներկայացնելու վերջնաժամկետը։ Ուշագրավ է, որ նրանցից 20-ն ընդհանրապես երբևէ հաշվետու չի եղել հանրությանը՝ պաշտոնավարման ընթացքում որևէ անգամ չներկայացնելով հայտարարագիր։ Փաստացի, 24 պաշտոնյա խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 34-րդ հոդվածը․ այդ օրինախախտ անձանցից 8-ը կամ 33․33 տոկոսը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Նկատենք՝ նրանց մեծ մասը չի ներկայացրել, քանի որ պարզապես չգիտի՝ ինչ է հայտարարագիրը։ Եվ մինչ FactorTV-ն կատարում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը՝ պաշտոնյաներին իրազեկելով, թե ինչ է հայտարարագիրը և ինչու պետք է ներկայացնել, ավագանու անդամներից մի քանիսն այլ պատճառաբանություններ են փնտրում։

Ուշագրավ է, որ դեռևս օգոստոսին Infocom-ը ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ 2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չէին ներկայացրել 509 հայտարարագիր։ Ստացել էր, որ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չէր ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չէր ներկայացրել։ Օգոստոսից 3 ամիս անց, թեև հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թիվը նվազել է, սակայն ուշագրավ է, որ նրանց զգալի մասը պարզապես անտեղյակ է գործընթացից։ Մեղավորությունը հանձնաժողովի՞նն է։

«Վերջին 2-3 տարիների ընթացքում էական աշխատանքներ են իրականացվել հանձնաժողովի կողմից՝ հայտարարատուների շրջանում իրազեկվածության մակարդակը  բարձրացնելու և չներկայացված անձանց ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ։ Որի արդյունքում ունենք բավականին մեծ թվով պատշաճ ծանուցված անձինք, որոնց մեծամասնության դեպքում հայտարարագրերը ներկայացվել են հանձնաժողով»,- նշում է ԿԿՀ անդամ Արամայիս Փաշինյանը։

Այնինչ, ինչպես ցույց է տալիս FactorTV-ի ուսումնասիրությունը,  հայտարարագիր չներկայացրած անձանց, Հանձնաժողովի աշխատանքը կամ պատշաճ չի իրականացվել, կամ ավագանու անդամները լուրջ չեն վերաբերվել։ ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատուն, սակայն կարծում է՝ անտեղյակ լինելու պատճառաբանությունները պարզապես անհիմն են․

«Հայտարարագիր չներկայացնելը նշանակում է ինչ-որ մի բան թաքցնել, ոչ միայն հանրությունից թաքցնել, այլև հանրային շահը թաքցնել։ Դա նշանակում է՝ մի բան էն չի։ Ինչ պատճառաբանություն էլ ասի, թե մոռացել է կամ չգիտի էդ մասին, տեղեկացված չէ, նոր է ստանձնել պաշտոնը  և այլն, դրանք կարող են լինել շատ բազմակի։ Նրանցից յուրաքանչյուրի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքն է վարույթի ընթացքում որոշում, թե ինչ պատասխանատվության միջոց կիրառի»,- ասում է ԹԻՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

Իսկ պատասխանատվության միջոցներից, այսպես ասած, ամենաաշխատող տարբերակը վարչական տուգանքն է՝ 200 հազար դրամի չափով։ Անցնող 11 ամիսների ընթացքում շուրջ 46 պաշտոնյա արդեն իսկ տուգանվել է, նրանց նկատմամբ տույժ է կիրառվել։

«Հանձնաժողովը, հաշվի առնելով իրազեկվածության ցածր մակարդակը, հատկապես համայնքային հայտարարատուների շրջանում, այն բոլոր դեպքերում, երբ հայտարարագիրը մինչև գործի քննության օրը ներկայացվում է, ավելի մեղմ մոտեցում է կիրառվում»,- նշում է Արամայիս Փաշինյանը։

Քաղհասարակության ներկայացուցիչները թեև ողջունում են Հանձնաժողովի որդեգրած ոչ պատժողական քաղաքականությունը, այնուամենայնիվ, շեշտում է՝ պետք է այնպես նորացնել կայքէջը, որ մուտք գործող անձը միանգամից տեսնի այն պաշտոնյաների անունները, որոնք օրենք են խախտել։

Եվ մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկման քաղաքականությունն է փորձում բարելավել, համայնքների ղեկավարները և ավագանու անդամները շարունակում են անտեղյակ լինել կամ անտեղյակ ձևանալ՝ հանրությանը հաշվետու լինելու իրենց պարտավորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան