Կիևը հայտնում է, որ ՌԴ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Դնեպրին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ այսօր առավոտյան Դնեպր քաղաքը ենթարկվել է տարբեր տեսակի հրթիռների հարձակման։ Դրանց թվում եղել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ,  նաև՝ «Կինժալ» հրթիռ և յոթ X-101 թևավոր հրթիռ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում խոցվել է 6 միավոր X-101 հրթիռ։

«Մյուս հրթիռների դեպքում էական հետևանքներ չկան»,- ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ամենօրյա  ամփոփագրում։

Այսօր ավելի վաղ Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ Դնեպրում ռուսական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով որոշակի արդյունաբերական ձեռնարկությունում ավերածություններ են տեղի ունեցել, իսկ երկու վայրերում՝ հրդեհներ բռնկվել։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովն էլ հայտնել է, որ  հարվածի հետևանքով վնասվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական կենտրոնի շենքը։ Տեղի կաթսայատունն ավերվել է, ապակիները կոտրվել են,  տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի