Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը նոր բնակարան է գնել. ո՞ւմ հաշվին է նա Գյումրիում վարձով ապրում. «ՀԺ»

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է, ինչ Շիրակի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս ՀՅԴ-ի կամոք հրաժարվեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի իր պաշտոնից և ժամանեց աղքատ Շիրակի մարզը ղեկավարելու:

Պարզվում է,  մինչև Երևանից Գյումրի հասնելը Խաչատրյանին հաջողվել է նախարարությունում աշխատելու ընթացքում ևս մեկ բնակարան ետ գցել:

Արթուր Խաչատրյանը 2016 թվականի հունիսի 22-ին ստանձնելով փոխնախարարի պաշտոնը՝ նույն տարեթվի հուլիսի 4-ին ներկայացրել է հայտարարագիր իր ունեցվածքի վերաբերյալ: Այն ուսումնասիրելուց պարզվում է, որ Խաչատրյանը փոխնախարար ժամանակ ունեցել է երկու բնակարան` բազմահարկ բնակելի շենքում, և INFINITI QX 4 մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ և 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի:

Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ և 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:

Անդրադառնալով Խաչատրյանի կողմից ձեռք բերված նոր բնակարանին՝ նշենք, որ armtimes.com-ի տեղեկություններով, այդ բնակարանը ձեռք է բերվել մայրաքաղաքում: Խաչատրյանը Գյումրիում բնակվում է վարձակալված բնակարանում: Այն գտնվում է Շիրակի մարզպետարանի դիմաց` Հանսմանի թաղամասում:

Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան Շիրակի մարզպետարանից պատասխանել էին, որ Խաչատրյանի բնակարանի վարձակալության համար կառույցի բյուջեից գումար չի հատկացվում: Ստացվում է, որ մարզպետը վարձով է ապրում իր հաշվին: Նշենք, որ մարզպետների աշխատավարձը կազմում է մեկ ամսվա համար  660 հազար դրամ, այսինքն՝ բազային աշխատավարձի`66 000 դրամի տասնապատիկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում