Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում Իսպանիայի դեսպանությունը հայտարարել է, որ օրվա ընթացքում ծառայություններ չի մատուցի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով։ EFE-ի հաղորդմամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունն այս մասին փոստով տեղեկացրել է Ուկրաինայում բնակվող թագավորության քաղաքացիներին։

Դեսպանությունն իսպանացիներին խորհուրդ է տվել ուժեղացնել անվտանգության միջոցները, ինչպես նաև հետևել տեղի իշխանությունների խորհուրդներին ու տեղեկանալ ապաստարանների գտնվելու վայրի մասին։

Կիևում Իտալիայի դեսպանությունը ևս տեղեկացրել է, որ այցելուների չի ընդունի օրվա ընթացքում։

«Որպես նախազգուշական միջոց՝ Կիևում դեսպանատունն այսօր փակ կլինի այցելուների համար, սակայն այն շարունակում է գործել»,- ասվում է դեսպանատան կայքում։

«Օդային գրոհի դեպքում» դեսպանատունը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող Իտալիայի քաղաքացիներին հետևել անվտանգության միջոցներին և «անհապաղ գնալ մոտակա ապաստարան»:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև Կիևում ԱՄՆ դեսպանատան փակման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի