ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ-ն որոշել է նոյեմբերի 20-ին փակել իր դեսպանատունը Կիևում՝ հնարավոր «լուրջ օդային հարձակման» մասին տեղեկություն ստանալուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել նոյեմբերի 20-ին օդային լուրջ հարձակման հնարավորության մասին։ Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ դեսպանատունը կփակվի, իսկ անձնակազմին հանձնարարվել է մնալ ապաստարաններում: Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ պատսպարվել՝ օդային հարձակման տագնապի դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն մեկնաբանել է ամերիկյան դեսպանատան նախազգուշացումը։

«Ռուսներն ամիսներ շարունակ հրթիռների համալրում են արել Ուկրաինայի վրա մի շարք հարձակումների համար։ Դա վերաբերում է X-101 հրթիռներին, որոնք նրանք շարունակում են արտադրել, ինչպես նաև «կալիբրներին» և բալիստիկներին»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի