Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ATACMS հրթիռներով ուկրաինական բանակի հարձակումները Բրյանսկի շրջանի վրա անհնար կլինեիր առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Միաժամանակ, նա նշել է, որ չի կարող ճշգրիտ հաստատել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը որոշել է ATACMS-ով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում։

Բրյանսկի շրջանին հարվածը, ըստ Լավրովի, պետք է դիտարկել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը սրելու արևմտյան երկրների մտադրություն, փոխանցում է Կոմերսանտը։

«Այն փաստը, որ այս գիշեր Բրյանսկի շրջանում կիրառվել է ATACMS-ը, իհարկե, ազդանշան է, որ նրանք ցանկանում են էսկալացիա: Իսկ առանց ամերիկացիների անհնար է օգտագործել այս բարձր տեխնոլոգիական հրթիռները, Պուտինը բազմիցս խոսել է այս մասին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ Արևմուտքն ամբողջությամբ կկարդա Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային դոկտրինը։ Մոսկվան, հավելել է նա, պատշաճ կերպով կպատասխանի Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու ԱՄՆ որոշմանը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի