Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ):

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Կարեն Գիլոյանը փաստել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM) զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները: Նա ընդգծել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն առաջնության անցկացումը ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մարզիկների ընտրությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելուն:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Երևանում կայանալիք առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:

Նշենք՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 140 երկիր, և Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո այն համարվում է խոշորագույն բազմամարզական կազմակերպությունը: ՀՀ-ն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականին, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: CISM-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում է աշխարհի առաջնություններ իր դասակարգմամբ Ա դասի մարզաձևերից, որոնք 25-ն են, յուրաքանչյուր 4 տարին մեկ` Համաշխարհային զինվորական խաղեր և Համաշխարհային զինվորական ձմեռային խաղեր, երկու տարին մեկ` Կադետական խաղեր (Ռազմական համալսարանների կուրսանտների միջև), «Սպորտը խաղաղության համար» կարգախոսով տարբեր մարզական միջոցառումներ՝ մարաթոններ, լեռնագագաթների հաղթահարումներ և այլն: