Շարունակելու եմ պայքարել հայ գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքային ինքնաիշխանության համար․ Ֆրենկ Փալոն

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, որն օրերս Բաքվում էր՝ մասնակցելու COP29-ին, հայտարարության է տարածել Ադրբեջանում իր դեմ իրականացված արշավի կապակցությամբ։ Նշվում է, որ կոնգրեսական Փալոնը վերադարձել է Բաքվից, որտեղ Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող բողոքի ցույցերն ուղեկցել են նրան և՛ COP 29-ում, և՛ հյուրանոցում, որտեղ նա իջևանել էր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փալոնին բացառել է Կոնգրեսի երկկուսակցական անդամների հետ հանդիպումից։ Ըստ հայտարարության՝ Փալոնը հետևողականորեն հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության օգտին և դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումն ու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:

«Վրդովեցուցիչ է և շատ խոսուն, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և կանխել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական ​​քննարկումները՝ նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու պատասխանատվության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, որոնք տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի ներքո։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքների ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման ու տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»,- հայտարարել է Փալոնը։

Նա Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլատրվել է հանդիպել Ալիևի հետ, խնդրել է բարձրացնել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի շարունակականության հարցը:

«Ես հպարտ եմ, որ երկկուսակցական պատվիրակությունը նախագահ Ալիևին շեշտել է այն կետը, որ ԱՄՆ կառավարությունը, անկախ կողմերից, չի ցանկանում այլևս հակամարտություն տարածաշրջանում, և որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- ասել է Փալոնը:

Հայտարարության  մեջ նաև շեշտվում է, որ Փալոնի բացառումը հանդիպումից, նրա դեմ ադրբեջանական կառավարության կողմից հովանավորվող բողոքի ակցիաների հետ մեկտեղ, ընդգծում են միջազգային վերահսկողությունից խուսափելու՝ Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ փորձերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականի այցը հիստերիա էր առաջացրել ադրբեջանական իշխանամերձ շրջանակներում և ԶԼՄ-ներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի