Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցին, որտեղ արդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն սերտորեն համագործակցել է Խորհրդատվական կոմիտեի հետ մոնիթորինգի հինգերորդ շրջանի ընթացքում:

«Զեկույցում պարունակվող որոշ դատողությունների անհիմն լինելը և երկրում տիրող իրողությունների ոչ ճշգրիտ արտացոլումը լուրջ հարցադրումներ են առաջացնում կոմիտեի որդեգրած մոտեցման վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Բաքուն նաև դժգոհություն է հայտնել զեկույցում Լեռնային Ղարաբաղին անդրադարձի համար՝ նշելով, թե այն, իբր, դուրս է մոնիթորինգի հինգերորդ փուլում ընդգրկված ժամանակահատվածից։

«Խորհրդատվական կոմիտեն դուրս է գալիս իրեն տրված մանդատից՝ գնահատելու կոնվենցիայի կատարումը որոշակի ժամանակահատվածում։ Ափսոսանք է առաջացնում, որ հանձնաժողովն ընտրել է այլ ճանապարհ՝ միակողմանիորեն դուրս գալով հատկացված ժամկետից՝ դրանով իսկ դրսևորելով քաղաքական մոտիվացված և կողմնակալ մոտեցում։ Խորհրդատվական կոմիտեի ընտրովի մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա և անտեսում մյուսներին, ինչպես նաև անհայտ աղբյուրներից տեղեկատվության չափից ավելի օգտագործումը՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, ավելի է վկայում նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը։ Կոմիտեի իրավասությունից և մանդատից դուրս հարցերի վերաբերյալ բազմաթիվ կեղծ հայտարարություններ, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունները և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքից էապես տարբերվող գնահատականներն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի