Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո

Լուրեր

07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
Բոլորը

Իրանին պետք չեն ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, մեր սեփական համակարգերը շատ ավելի լավն են, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է The Moscow Times-ը։

Դեռևս մեկ ամիս առաջ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը չկարողացան հետ մղել իսրայելական հրթիռային հարձակումը և, ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզության տվյալների, ոչնչացվեցին։

Իրանը Ռուսաստանից չի պահանջել С-400 համակարգեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի գործողությունների գծով տեղակալ Դավուդ Շեյխանը հարցազրույցում, որը հրապարակել են երկրի պետական լրատվամիջոցները։

«Մեր ներկայիս համակարգերը շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան С-400-ը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանն ակտիվորեն օգտագործում է նաև ռուսական արտադրության С-300 համակարգերը և С-400-ի անհրաժեշտությունը չի տեսնում։

Օգոստոսի սկզբին The New York Times-ը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը, վախենալով Իսրայելի հետ պատերազմից, Մոսկվայից խնդրել էր առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգե, որոնք կարող են լինել C-400 Triumph համալիրները՝ Ռուսաստանի կողմից արտադրվող ամենաառաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգը:

Երբ Իսրայելը խոստացավ պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը հոկտեմբերի 1-ին, իրանական լրատվամիջոցները սկսեցին չհաստատված տեղեկություններ հրապարակել, որ Ռուսաստանը Թեհրանին մատակարարել է առնվազն մեկ էսկադրիլիա Սու-35 կործանիչներ և չճշտված թվով С-400 համակարգեր, նշում է Euronews-ը։ Սակայն արդյունքում Իրանի հակաօդային պաշտպանությունը չկարողացավ դիմակայել իսրայելական հարձակմանը, որն իրականացվել էր հոկտեմբերի լույս 26-ի գիշերը մոտ 100 ինքնաթիռներով, այդ թվում՝ F-35 կործանիչներով։ Իսրայելին հաջողվեց շարքից հանել իրանական բալիստիկ հրթիռների համար վառելիք արտադրող 12 օբյեկտ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի