Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայում հակամարտության համար։ Ավելի վաղ քաղաքական գործիչը գրել էր, որ գոհ է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշումից, որը նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։

«Հաջորդ շաբաթները վճռորոշ կլինեն ոչ միայն պատերազմի, այլև մեր ապագայի համար»,- գրել է Դոնալդ Տուսկը «X»-ում։

Այս անգամ, սակայն, Լեհաստանի կառավարության ղեկավարը քննադատել է իր գործընկերներին Ռուսաստանի ղեկավարության հետ «հեռախոսային դիվանագիտություն» հաստատելու համար։

«Ոչ ոք Պուտինին չի կանգնեցնի հեռախոսազանգերով։ Անցած գիշեր տեղի ունեցած հարձակումը, որն այս պատերազմի ամենամեծ հարձակումներից մեկն է, ապացուցեց, որ հեռախոսային դիվանագիտությունը չի կարող փոխարինել ամբողջ Արևմուտքի իրական աջակցությանն Ուկրաինային»,- գրել է Տուսկը։

Անցյալ շաբաթ Օլաֆ Շոլցն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահի հետ վերջին երկու տարվա ընթացքում։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է նման ծրագրերի բացակայության մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը տեղի կունենա, երբ դրա համար «հարմար ենթատեքստ» լինի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի