Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների հանդիպմանը ներկայացնել ռուս-ուկրաինական պատերազմը ներկա պայմաններում սառեցնելու իր առաջարկը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշում է, որ Ուկրաինայի դաշնակիցները նախագահ Վլադիմիր Զելենսկիին դրդում են դիտարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղան բերելու ուղիներ, քանի որ նրանք ձգտում են դադարեցնել մարտերը: Եվրոպացի երկու պաշտոնյաներ ասել են, որ ավելանում է այն գիտակցումը, որ Զելենսկին պետք է փոխզիջման գնա Պուտինի հետ, քանի որ պարզ դարձավ, որ կողմերից ոչ մեկը չի կարող ապահովել վճռական հաղթանակ:

Աղբյուրների համաձայն՝ Էրդողանը կառաջարկի, որ Զելենսկին համաձայնի հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումները առնվազն 10 տարով՝ որպես զիջում Պուտինին։ Թուրքական առաջարկը նախատեսում է ապառազմականացված գոտու ստեղծում Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում, որտեղ Ռուսաստանը 2014 թվականից վերահսկում է մեծ տարածքներ: Էրդողանը կառաջարկի այնտեղ միջազգային զորքեր տեղակայել որպես լրացուցիչ երաշխիք և Ուկրաինային ապահովել ռազմական մատակարարումներով՝ փոխհատուցելու ՆԱՏՕ-ից դուրս մնալու համաձայնությունը:

Թուրք պաշտոնյաները լրատվամիջոցին ասել են, թե հասկանում են, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ընդունել նման առաջարկը, սակայն կարծում են, որ դա ամենաիրատեսական մոտեցումն է։ Նրանք մտադիր են հետաձգել օկուպացված տարածքների երկարաժամկետ ճակատագրի քննարկումը, որպեսզի կենտրոնանան նախ կայուն հրադադարի ապահովման ուղղությամբ։

Ըստ աղբյուրների՝ Էրդողանը հուսով է, որ կարող է համոզել Զելենսկիին մասնակցել Ստամբուլում խաղաղության բանակցություններին, քանի որ նա տեսել է հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, եթե մարտերը չդադարեն։ Սակայն ռազմի դաշտում հեռանկարները նաև Պուտինին մղում են շարունակելու պայքարը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի