Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել

Լուրեր

15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
Բոլորը

Factor TV-ի հաստատված տեղեկություններով՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Փորձեցինք տեղեկության հաստատումը ստանալ նաև նրանց խոսնակներից։ Նշված բոլոր պաշտոնյաների մամլո խոսնակները, սակայն, հեռախոսազանգերի չեն պատասխանում, չեն արձագանքում նաև գրավոր հարցումներին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ևս չեն մեկնաբանում շրջանառվող տեղեկությունները։ Նրանցից մի քանիսը Factor.am-ին փոխանցեցին, որ մամուլի հրապարակումներից են տեղեկացել սպասվող հրաժարականների մասին։

Հիշեցնենք՝ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական վրդովված անդրադարձ կատարեց իրավապահ համակարգին՝ շեշտելով՝ իր համբերության բաժակը լցվել է։

«Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է»,- իր խոսքում նշել էր Փաշինյանը։